Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փոփ հաղորդակցում ամերիկյան ոճով

Փոփ հաղորդակցում ամերիկյան ոճով
06.09.2013 | 11:03

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրության փակում: Այդ օրը (սեպտեմբերի 16-ին) ցուցադրության մուտքը «Սասունցի Դավիթ պարտեզի» սրահ կլինի անվճար: Ցուցադրությունը ներկայացնում է փոփ արտի առաջին սերնդի վառ ներկայացուցիչների աշխատանքները: Նրանց թվում են ամերիկացիներ Թոմ ՈՒեսելմանը, Ջեյմս Ռոզենքուիսթը, Ջիմ Դայնը, Ռոբերտ Ինդիանան, Լարի Ռիվերսը, Ռոնալդ Բրուքս Կիտայը, ինչպես նաև բրիտանացի Ալեն Ջոնսը:

Այս մասի տեղեկացնում է կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն, մամլո պատասխանատու Աստղիկ Մարաբյանը, նշում, որ փոփ արտը աճող արդյունաբերական և սպառողական հասարակության ներկայացումն է, որն արտացոլում էր ամերիկյան առևտրային մշակույթը պատկերների և նշանների խորհրդանշային համակարգում՝ առաջարկելով ամերիկյան կենսակերպի նոր տեսլական:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ